ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Տեղի ունեցող հանցագործությունները 90-ականներն են հիշեցնում

Տեղի ունեցող հանցագործությունները 90-ականներն են հիշեցնում
25.11.2022 | 08:05

Նիկոլենք բոլոր հարցերը լուծել են՝ Արցախը Հայաստան է, ու վե՛րջ, Լուկաշենկոն Իլհամի ու Մեհրիբանի պարտնյորն է, ու վե՛րջ, ղրղզներն ու ղազախները թուրքեր են, ու վե՛րջ, ռուսներն էլ, առայժմ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, ստիպված մյուս թուրքերի ընկերն են, ու վե՛րջ, պատերազմի զոհեր, գերիներ, անհայտ կորածներ չունենք, ու վե՛րջ, գրիպի աննախադեպ համաճարակ չունենք, դպրոցները, մանկապարտեզները չփակեցինք, հաջողությամբ և բացառիկ անտարբերությամբ վարակը տարածեցինք, ու վե՛րջ...


Եվ հիմա, հանգիստ ու բացառիկ անտարբերությամբ, հանգստությամբ ու ստոիկյան համբերությամբ, այս խելոք «ուսապարկերն» իրենց մեջքին կրողի հետ որոշում են Երևանում կազինոներ բացել, նոր, շատ բացառիկ ու աննախադեպ սուպերնախարարություն բացել...
Բայց կարևորը չմոռանալ՝ ոստիկանապետը պետք է ԱԽ անդամ լինի ու ՆԳ նախարարի տեղակալ, որ հանգիստ ընտրեն, հանգիստ ցրեն, հանգիստ բերման ենթարկեն, քրգործեր շուլալեն ու հանգիստ վայելեն՝ կազինոներում:


Տեղի ունեցող աննախադեպ ու բացառիկ ցինիկ, դաժան և աճող հանցագործությունները 90-ականներն են հիշեցնում, բա կազինոներ չբացե՞նք, որ պատկերը լիարժեքանա։


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 11010

Մեկնաբանություններ